00:00:00

Էրիկ Շարմազանովն ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետի պաշտոնից

22:33, 09 հունիս 2018

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Վ. Օսիպյանի հրամանով, Էրիկ Շարմազանովը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից: Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից: Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: Ավելի վաղ Վ. Օսիպյանի հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել էր ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր