00:00:00

Զանգվի ձորի ռեստորաններից տարածվող երաժշտությունն ու գիշերային հրավառությունները hասարակական կարգի խանգարման «լավագույն» օրինակներն են

21:50, 09 հունիս 2018

Անահիտ Բախշյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «ՀՀ ոստիկանության խոսնակ Էդգար Ջանոյանին Հարգելի պարոն Ջանոյան, նմանատիպ բողոքներ եմ պարբերաբար ստանում Զանգվի ձորի հարակից տարածքի բնակիչներից, Ձորի ռեստորաններից տարածվող երաժշտությունն ու գիշերային հրավառությունները հասարակական կարգի խանգարման «լավագույն» օրինակներն են ու ոստիկանությունը դեռևս չի «նկատում» դրանք: Զանգվի Ձորի վերևում ապրող հազարավոր բնակիչներ հուշում ու մատնացույց են անում ամենօրյա հասարակական կարգի խանգարման այս ցուցադրություններն ու պահանջում կարգի հրավիրել կամ վարչական վարույթ հարուցել այդ <օբյեկտների> տերերի նկատմամբ: Հարգելի պարոն Ջանոյան, եթե անհրաժեշտություն կա, կարող եմ պաշտոնական բլանկի վրա ուղարկել այս նամակը: Շնորհակալություն համագործակցության համար: Անահիտ Բախշյան»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր