00:00:00

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարի ու նախարարության դիրքորոշումը հստակ է

22:01, 09 հունիս 2018

Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու: Այս մասին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նշել է նախարարության աշխատակազմի առողջապահական պետական գործակալության աշխատակիցների հետ ժողովի ժամանակ: «Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր