00:00:00

Կիսանդրի` զոհված ոստիկանի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

20:49, 09 հունիս 2018

Հունիսի 4-ին Արզականի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց Արցախյան ազատամարտում զոհված, ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության գնդի ծառայող Խաչիկ Խաչատրյանի կիսանդրին: Դպրոցը Խաչատրյանի անունն է կրում շուրջ 25 տարի, այն օրից, երբ 1993 թվականի ձմռանը Լաչինում վիրավորվեց և օրեր անց հիվանդանոցում մահացավ միլիցիայի ավագ սերժանտը: Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետը, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, վետերաններ, զինվորականներ, Խաչատրյանի հարազատներն ու զինակից ընկերները: Չնայած նրան, որ դասերն ավարտվել էին, միջոցառումը մի ուրույն հայրենասիրական դաս էր գալիք սերունդների համար, և այդ դասը վարում էին դպրոցականները: Կիսանդրու բացումը հուզիչ էր` այն Խաչատրյանի որդուն ու դստերն էր վերապահված: Աշակերտները հայրենասիրական երգեր երգեցին, պարեցին: Քչերը գիտեին, որ ոստիկանը նաև բանաստեղծություններ է գրել. արտասանեցին նրա քառյակներից: Խաչատյանի հարազատներն ու ընկերները նրա մասին հուշեր էին պատմում, հպարտությամբ հիշում հայրենասեր ոստիկանի մարտական ուղին: Միջոցառման ավարտին ներկաները դպրոցից ոչ հեռու գտնվող Խաչիկ Խաչատրյանի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցին` ևս մեկ անգամ փաստելով, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվում: https://www.youtube.com/watch?v=_hM0YsfeJlQ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր