00:00:00

Հղիին հորդորվել է հոսպիտալացվել՝ պտղի և մոր մոնիտորինգի և սպասվող բարդությունների դեպքում շտապ գործողություններ ձեռնարկելու համար

19:40, 09 հունիս 2018

«Հղիին հորդորվել է հոսպիտալացվել՝ պտղի և մոր մոնիտորինգի և սպասվող բարդությունների դեպքում շտապ գործողություններ ձեռնարկելու համար»,- այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ ԲԿ մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Արա Հովակիմյանը, պարզաբանելով մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, որում նշվում է, որ «Աստղիկ ԲԿ-ում մեկ օր առաջ հայտնել են՝ ամեն ինչ նորմալ է, հաջորդ օրը երեխան ծնվել է մահացած» հրապարակմանը: Բժիշկը պարզաբանում է, որ պտղի դիրքը եղել է ոչ ճիշտ՝ ուղղաձիգ, որը չուղղվելու դեպքում անհրաժեշտ է կեսարյան հատում: -Տվյալ վիճակում պահանջվում է հսկողություն, որը թույլ կտար սպասվող բարդությունների առաջացման դեպքում, որոնցից է պտղի վատացումը, կատարել շտապ ծննդալուծում: Անձամբ ես հորդորել եմ հղիին մնալ հիվանդանոցում, որից հրաժարվել է: Հաջորդ օրը հղին ներկայացել և ընդունվել է վիրահատության, դուրս է բերվել մահացած պտուղ: Աստղիկ ԲԿ-ն ցավակցում է երեխայի մահվան կապակցությամբ և առողջություն մաղթում ծննդկանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր