00:00:00

Ծառուկյանը կադրերի ընտրության հարցում չի սխալվել

19:36, 09 հունիս 2018

ՀՀ նոր կառավարությունը բնական հունով շարունակում է իր աշխատանքները։ Կառավարության ծրագրի ընդունումից հետո ակնկալվում են արդեն գործնական աշխատանքներ, որոնք իրենց դրական և անմիջական ազդեցությունը պետք է ունենան ՀՀ քաղաքացիների կյանքի ու սոցիալ-կենցաղային պայմանների վրա։ Այս տեսանկյաունից ուշագրավ է Կառավարության երեկվա նիստը, որի ժամանակԷներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում է կայացվել։ Գազի և էլեկտրոեներգիայի շրջանակներում առկա որոշակի ռիսկերն ուսումնասիրելուց ու գնահատելուց հետո նախարար Գրիգորյանը առաջին կարևոր քայլն է արել դրանց սակագների նվազեցման հարցում՝ մասավորապես շեշտը դնելով ամենից խոցելի՝ անապահով խավի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ 120-130 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար այսուհետ առայժմ 10 դրամով կնվազի հոսանքի սակագինը, որը և անմիջական ազդեցություն կունենա քաղաքացու սոցիալ-կենցաղային պայմանների վրա։ Ահա և առաջին դրական տեղաշարժը, որ հետագա կարևոր փոփոխությունների նախադրյալ է։ Երեկվա նիստում արդեն իսկ հայտարարված գործնական քայլերի անցումը թերևս լավագույն պատասխանն էր այն քննադատությունների տարափի, որ ամեն առիթով տեղի էր ունենում նախարարների նշանակման ժամանակ։ Հատկանշական է, որ գործնական քայլերի նախադեպը եղավ հենց ԲՀԿ քվոտայով առաջադրված նախարարի կողմից։Ինչը փաստում է, որ Գագիկ Ծառուկյանն իր նշանակումների հարցում չի սխալվել, և վերջիններս պետք է ջանան իրենց հետ կապված սպասումները արդարացնելու համար՝ գործելով թափանցիկ և արդյունավետ։ Իսկ քայլն իսկապես կաևոր է և սպասված, քանի որ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում սա իսկապես հույսի մի նոր դուռ է բացում հետագա վճռական և կտրուկ փոփոխությունների համար։ Եվ երբ ականտես ենք լինում գործնական քայլերի ավելի է ամրապնդվում վստահությունը, որ բոլոր պայմաններն առկա են հեղափոխությունից հետո երկրի հետագիծը դրական փոփոխութոյւնների ռելսերի վրա դնելու համար։ Անտոնյան Շահանեի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր