Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացներին է անդրադարձել․
«Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության հարց է, ուստի որևէ կերպ չի կարող հանդիսանալ հանրային իրավունքի խնդիր։ Հանրային հետաքրքրության առարկա այն կարող է դառնալ այնքանով, որքանով առնչվում է հանրային շահին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնին։
Մինչդեռ փաստն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ «փոփոխությունից»՝ ՔՊ-ի կողմից մեկ տարուց ավելին այն բռնազավթելուց հետո ևս էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը և չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չի կարող համարվել։ Ուստի հանրային քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե ողջ կյանքի անձնական անհաջողություններից, նվաստ վիճակից ծնված նախանձի ու թեմայի քաղաքական շահառուների կեղտոտ քարոզից բխող մոլորությունների, ենթադրությունների վրա։
Հ.Գ. Բարերար Սամվել Կարապետյանն արդեն մեկ ու կես տարի քաղբանտարկյալ է, իսկ դա առնվազն ներքուստ հերքող ցանկացած գրագետ իրավաբան …. (բնութագիրը յուրաքանչյուրիդ լեզվամտածողությանն եմ թողնում)»։