00:00:00

Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել

21:26, 07 նոյեմբեր 2026 Պատահարներ

Մադրիդից Փարիզ թռչող Transavia France ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդոյում, տեղեկացնում է ռիա Նովոստի-ն:

Նշվում է, որ թռիչքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Մադրիդից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:11-ին և ուղղություն է վերցրել դեպի հյուսիս-արևելք։ Սակայն Մոսկվայի ժամանակով ժամը 17:41-ին այն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել՝ 7700 կոդով, և կարճ ժամանակ անց վայրէջք է կատարել Բորդո-Մերինյակ միջազգային օդանավակայանում։

7700 կոդը ունիվերսալ տրանսպոնդերի կոդ է, որն օդաչուներն օգտագործում են ինքնաթիռում ընդհանուր արտակարգ իրավիճակի դեպքում։ Սակայն այն պարտադիր չէ, որ կապված լինի աղետի անմիջական սպառնալիքի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր