00:00:00

Իտալիայում ոստիկանները մտադիր են միանալ հակակառավարական ցույցերին

20:02, 07 նոյեմբեր 2026 Աշխարհ

Իտալացի ոստիկանները մտադիր են միանալ երկրում ընթացող հակակառավարական ցույցերին։ Նրանց հիմնական պահանջներն են՝ ապահովել բարձր կենսաթոշակ և արտոնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների համար, ինչպես ավելի վաղ խոստացել էր կառավարությունը, հայտնել է Repubblica պարբերականը։

 

Նշվում է, որ ոստիկանները դժգոհ են հատկապես այն հանգամանքից, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում չի ներառվել ուժային և իրավապահ մարմինների համար հատուկ կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման մասին դրույթը, այնինչ իշխանությունները դա խոստացել էին անել։

 

Ոստիկաններն, ըստ պարբերականի, նշել են, որ նոյեմբերի 20-ին Իտալիայում հայտարարված համազգային գործադուլի շրջանակում նախատեսված բողոքի ակցիաներին իրենք էլ են մասնակցելու՝ որպես ցուցարարներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր