00:00:00

Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին

16:44, 02 նոյեմբեր 2026 Աշխարհ

Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը:

Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։

Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել Խորեն Ղազարյանին և սպանված կնոջ կողմին:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր