00:00:00

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետ

18:56, 07 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում է Իրանի հետ անուղղակի բանակցություններին, որոնց նպատակն է հրադադարի նոր համաձայնության հասնելն ու միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերսկսելը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։

Պարբերականի տվյալներով՝ Վենսը գրեթե ամեն օր կապ է պահպանում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով։ Նրանց թվում են Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին և Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։

Բանակցություններին մասնակցում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր