Դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունելու, հայտարարել է Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը՝ խոսելով Շինարարների փողոցում կրպակները քանդելու մասին:
«Սա ինձ համար քաղաքական առաքելություն է, որպեսզի հանրային գերակա շահը վերադարձնեմ հանրությանը։ Ես Ձեզ խոստանում եմ, որ այս շինությունները քանդվելու են»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Շինարարների փողոցում, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել կրպակները, իսկ կրպակների տերերը դիմադրություն էին ցույց տալիս։
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվել է: