Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Փարիզ քաղաքում անցկացվող «World challenge cup» մրցաշարում, տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն էլ դարձել է փոխչեմպիոն օղակներ վարժությունում` հավաքելով 14.533 միավոր։ Ավետիսյանը մի քանի միավորով շրջանցել է ադրբեջանցի և թուրք մարզիկներին։
Նշենք, որ «World challenge cup»-ը անցկացվում է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում սեպտեմբերի 24-ից 28-ը։ Հայաստանը ներկայացնում են մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Գագիկ Խաչիկյանը։