Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն Եվրոպայի 2025/2027 Մ21 առաջնության որակավորման խմբային փուլի Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերին։ Այս մասին գրում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ
Դավիթ Դավթյան — «Նոա»
Հայկ Ղազարյան — ԲԿՄԱ
Հունան Գյուրջինյան — «Վան»
Պաշտպաններ
Արմեն Սարգսյան — «Սարդարապատ»
Ստեփան Գիգոլյան — «Ալաշկերտ»
Անդրանիկ Հակոբյան — «Դեպորտիվո Ալավես»
Պետիկ Մանուկյան — «Ուրարտու»
Դավիթ Դոխոյան — ԲԿՄԱ
Պողոս Կրմզյան — ԲԿՄԱ
Սուրեն Ծառուկյան — «Շիրակ»
Ալյոշա Խաչատրյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Էդգար Փիլոյան — «Ալաշկերտ»
Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ
Միշել Այվազյան — «Արարատ-Արմենիա»
Համլետ Սարգսյան — ԲԿՄԱ
Դավիթ Կիրակոսյան — «Սպարտակ-Կոստրոմա»
Դավիթ Հակոբյան — «Փյունիկ»
Լևոն Բաշոյան — «Ուրարտու»
Արամ Ասլանյան — «Արարատ»
Վազգեն Սարգսյան — «Շիրակ»
Հարձակվողներ
Դավիթ Հարությունյան — ԲԿՄԱ
Պետրոս Ալեքյան — «Արարատ»
Միսակ Հակոբյան — «Սարդարապատ»
Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ
Սերգեյ Մանուկյան — «Շիրակ»
Էդիկ Վարդանյան — «Ուրարտու»
Մեր թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին հոկտեմբերի 1-ին կընդունի Իտալիայի հասակակիցներին, իսկ հոկտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականին։