00:00:00

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

08:52, 23 սեպտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»` Առուշանյանը, ինչպես հայտնի է, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը: Այդ քայլը մեկնաբանվեց, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին: ՔՊ-ն ասաց, թե ժողովուրդն Առուշանյանին է ընդունում, Առուշանյանն էլ հայտարարեց, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։ Ի դեպ, Կարեն Եղիազարյանը եւս հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր