Բաքուն դադարեցրել է իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան՝ Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի նոր խիստ պատժամիջոցների ֆոնին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ այսօրվանից դեպի Ադրբեջան իրանական ավիաընկերությունների չվերթերը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է՝ չնայած այն բանին, որ ավելի վաղ որոշ փոխադրողներ, օրինակ՝ Iran Air-ը, հայտարարել էին դրանք ըստ ժամանակացույցի շարունակելու ծրագրերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցներն իրանական ավիափոխադրողների և արտերկրում նրանց գործունեությանը աջակցող ընկերությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանն էր դադարեցրել իրանական ավիաընկերությունների չվերթերի ընդունումն ու ուղարկումը՝ հայտարարելով միջազգային պատժամիջոցների ռեժիմին հետևելու մասին: