00:00:00

Անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել տղամարդ, ում ոտքին եղել է պրոբացիոն սարք

21:38, 28 օգոստոս 2026 Իրավական

Օգոստոսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի «Անի» թաղամասից «Էջմիածին» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Էջմիածին» բժշկական կենտրոն անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Վահե Հ.-ն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մարմնի ամբողջ հատվածում առկա են եղել քերծվածքներ, իսկ ոտքին՝ պրոբացիայի սարք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Վահե Հ.-ն, գտնվելով Արմավիրի մարզի Պտղունք գյուղի «Անի» թաղամասում, ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերելով՝ ձեռքերով, ոտքերով և գլխով հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող տնակի պատերին, դռանը և բետոնե հենասյանը, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր