Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, և այլ ազդեցության գործոններ չլինեն, երկրի տնտեսական աճը կարող է նվազել 0.65 տոկոսային կետով․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այսինքն, եթե տնտեսությունը պետք է աճեր 6.5 տոկոսով, կաճի 6 տոկոսով»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ կլինեն և՛ բացասական, և՛ դրական գործոններ. «Դա այնքան բարդ է»։
Նա կրկին հիշեցրեց, որ անցած տարի տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս, իսկ, օրինակ, 2016 թվականին՝ 0.2.
«Այդ 0.2-ի պատասխանը մենք արդեն տվել ենք։ Բա ինչի՞ այն ժամանակ 7.2 տոկոսով չէր աճում։ Անցած տարի աշխարհի տնտեսությունը զարգացել է մոտ 3 տոկոս, մենք 7.2, այսինքն՝ մենք ավելի քան 2 անգամ աշխարհից ավել ենք զարգացել։
2016 թվականին աշխարհի միջին տնտեսական աճը եղել է 2.8 տոկոս, ՀՀ-ինը՝ 0.2, այսինքն՝ աշխարհից 14 անգամ պակաս։
Այդ 0.2-ի հաշիվը մեր ժողովուրդն արդեն փակել է։ Եթե քո տնտեսական աճն աշխարհից 14 անգամ ցածր է, դրա հաշիվը պետք է փակվեր։ Այդպիսի հաշիվ ՀՀ-ն էլ չի կարող փակել, քանի որ աշխարհից 2 անգամ առաջ է։ Լուծումը տնտեսությունն է։ Երեկ ինչի էի ասում, որ խաչքարային դիվանագիտությանը վերջ պետք է տրվի, որ ամեն մի դեսպան 2030 տարի ամեն մի երկրում իր արդյունավետությունը չչափեր տարին մի հատ ավելի բարձր խաչքար տեղադրելով, այլ չափեր տարին 10 տոննա ավելի հայկական արտադրության արտադրանքի արտահանումով, դրա հաշիվն էլ մեր ժողովուրդը չէր փակի»։