Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության լարվածությունը թուլացնելու ջանքերը, հաղորդել է «Ալ Ջազիրան»։
Նրանք անդրադարձել են միջազգային դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ Դոհայի միջնորդությանը, որն ուղղված է բանակցություններ անցկացնելուն և համապարփակ համաձայնության հասնելուն, որը վերջ կդնի ճգնաժամին։
Կատարի էմիրն ընդգծել է երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու էներգակիրների մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար։
Կատարը հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև վեճերի կարգավորման հարցում։