00:00:00

ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին հիշել է հայ պատանու հետ խորհրդանշական դրվագը

16:03, 06 նոյեմբեր 2026 Սպորտ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին։ Լեգենդար հարձակվողի միջազգային կարիերայի ավարտի ֆոնին ՈւԵՖԱ-ն հատուկ անդրադարձ է կատարել նրան, գրում է Armsport.am-ը:

 

Եվրոպական ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջերում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամիսներ առաջ կայացած ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան — Պորտուգալիա (0-5) հանդիպումից։

 

Միլիոնավոր դիտումներ հավաքած և թրենդային դարձած տեսանյութում Ռոնալդուն խաղադաշտ է դուրս գալիս ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենի ուղեկցությամբ։

 

Տեսանյութին կից ՈւԵՖԱ-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Մենք կկարոտենք այս պահերը, Կրիշտիանու…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր