00:00:00

Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը. Ռուբեն Մելիքյան

20:32, 28 օգոստոս 2026 Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։ Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ - գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։

Հարց եմ տալիս - ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ։

ՀԳ. Իսկ մենք վստա՞հ ենք, որ Երևանի դատավորը գործն ուղարկելու է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության վեճը լուծելու, այլ ոչ թե ստանձնելու է վարույթը՝ «չնկատելով» ընդդատության խնդիրը։ Հիշենք Միքայել Սրբազանի դեմ գործը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր