00:00:00

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել. Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է. Արա Զոհրաբյան

18:27, 28 օգոստոս 2026 Իրավական

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

 

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, արդարությունն ու ճշմարտությունը, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ մեղադրող կողմը ցանկանում էր դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, որպեսզի լրատվամիջոցների աչքից հեռու լինի։ «Մենք կարծում ենք, որ իրենք չեն ցանկանում, որ գործում առկա խնդիրները բացահայտվեն, մինչդեռ այս գործը լուրջ խնդիրներ ունեն։
Ինչպես գիտեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են իր կանոնական գործառույթը կատարելու մեջ։ Հոգևորականին նա կարգալույծ է հռչակել, և դա համարվել է, որպես դատական ակտի խոչընդոտում, այն դեպքում, երբ դա համարվել է սահմանադրությամբ և օրենքրերով պետության միջամտելու առումով փակ տարածք»։
Նա ընդգծեց, որ իրենք չէին ցանկանա, որ գործը տեղափոխվի Երևան, դա խնդրահարույց է։ «Միքայել սրբազանի գործն էլ Երևանում քննվեց, վերջում պարզվեց որ ընդատության խախտում կար և բեկանվեց, այսինքն, իրենք բավական ժամանակ կորցրեցինք։ Հիմա նույն ռիսկերը կան։
Մի կարևոր վստահություն էլ կա, գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որին հանրությունը չի վստահում՝ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մալիքսեթյանին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր