00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը որին պետությունը միջամտել չի կարող. փաստաբան

17:09, 28 օգոստոս 2026 Հասարակություն

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նստավայրում, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, կկայանա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

Նախքան դատական նիստը փաստաբան Արմինե Ֆանյանն ասաց, որ այս քրեական վարույթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը միջամտել չի կարող։ 

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, պետությունը փորձում է միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- ասաց փաստաբանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր