Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանի հասարակության այս աղքատության, այս մակարդակի ժամանակ քաղաքականությունը բավականին անշնորհակալ գործ է, ու ես իրապես հիմա էլ եմ մտածում, որ քաղաքականությունը ամենաանշնորհակալ գործերից մեկն է․ դու կարող ես փոխել հարյուրազարավոր մարդկանց կյանքեր դրական իմաստով, բայց վաղ թե ուշ հասարակությունը քեզ քննադատելու է։
Այսինքն կա մոտիվացիայի հարց, որ դու հասկանաս, ում համար ես դա անում, որ հասկանաս, որ այս ամբողջ զրկանքները, որի միջով դու անցնում ես, իրենց համար է, մեր ընդհանուր ապագայի համար է, որովհետև չենք ուզում հարմարվենք այն վիճակին, որ կա, չենք ուզում այսպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ որ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից, հիմնական գործերն էլ դելեգացրել է մի քանի հոգու, չենք ուզում թույլ երկրի քաղաքացի լինենք, հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց»,- ասել է Կարապետյանը։