Մի հետաքրքիր թվային գործիք ենք ստեղծել, որն ուզում եմ ձեզ ներկայացնել: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր շատ քաղաքացիներ հաճախ մեզ դիմում են մի հարցով, որը թվում է, թե պարզ հարց է, բայց իրականում այդքան էլ պարզ հարց չէ՝ թե ինչքան է իրենց, օրինակ, կենսաթոշակը կամ որևէ տեսակի նպաստը: Եվ ես հանձնարարել էի մեր գործընկերներին մի համապարփակ թվային գործիք ստեղծել օնլայն, որով հնարավոր կլինի հաշվարկել որևէ քաղաքացու կենսաթոշակի չափը, նպաստի չափը, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների՝ բացառությամբ անապահովության նպաստի, և մենք արդեն ունենք այդ գործիքը»,-ասել է Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։