00:00:00

Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են

23:59, 29 հուլիս 2026 Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրված են Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանյաց արարողությանը։ Այս մասին հաղորդում է Gossip Magazin պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարսանեկան խնջույքը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ֆուտբոլիստներ, այնպես էլ տարբեր ոլորտների համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երաժիշտներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։

41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն և 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից։ Ֆուտբոլիստն իր սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել 2025 թվականի օգոստոսին։ Պիրս Մորգանի հետ ունեցած զրույցում Ռոնալդուն նշել էր, որ հարսանիքը նախատեսում են կազմակերպել ԱԱ-2026-ից հետո՝ նախքան Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը։

Զույգն ունի երկու ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան (ծնվել է 2017 թ․ նոյեմբերին) և Բելլա Էսմերալդան (ծնվել է 2022 թ․ ապրիլին)։ Բացի այդ, նրանք դաստիարակում են ևս երեք երեխայի՝ Կրիշտիանու-կրտսերին (ծնված 2010 թ․) և երկվորյակներ Մատեոյին ու Եվային (ծնված 2017 թ․), որոնք լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Նուրմագոմեդովը հաղթել էր Մակգրեգորին՝ չորրորդ ռաունդում կիրառելով ցավեցնող հնարք։ Այդ մենամարտը MMA-ի պատմության մեջ մտել է որպես ամենաշահութաբեր և դիտված դիմակայությունը։ Դաղստանցի մարզիկն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականի հոկտեմբերին՝ մնալով անպարտելի. նրա ակտիվում գրանցված է 29 հաղթանակ և չեմպիոնական տիտղոսի երեք հաջող պաշտպանություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր