00:00:00

Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո)

20:11, 29 հուլիս 2026 Տեսանյութեր

 

 

Ջանես Նազարյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Բաքվում ավարտվող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

 

Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողը 71 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւի հետ եւ հաղթեց 4:3 հաշվով:

 

Առաջին մրցափուլում ռուս ըմբիշն ակտիվ սկսեց եւ երկու միավոր վաստակեց: Ջանես Նազարյանը կրճատես հաշիվը: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշին եւ Ջուեւին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց, բայց ռուս մրցակիցը չկարողացավ գլորել Նազարյանին: Հայաստանի ներկայացուցիչը հրաշալի պաշտպանվեց:

Երկրորդ մրցափուլում պասիվություն ստացավ Ջուեւը: Ջանես Նազարյանը գլորեց եւ առաջ անցավ հաշվի մեջ: Մինչեւ գոտեմարտի ավարտը ռուս մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել:

Ջանես Նազարյանը տիտղոսը նվաճելուց հետո Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց մարզիչների հետ, որն ուղեկցվեց տրիբունաներից հնչող սուլոցներով: Հայաստանի ներկայացուցիչը մարզիչների հետ շրջանից հետո չընկճեց եւ եւս մեկ շրջան կատարեց դրոշով արդեն միայնակ:

Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել նորվեգացի Մարտին Լետվիկը: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Նազարյանը առաջին մրցափուլում 8:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Էրվին Ցուցորին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Կաստեւին:

 


 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր