00:00:00

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

09:24, 11 հուլիս 2026 Մամուլ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Չնայած Ազգային ժողովի լիազորությունների ավարտին դեռ մեկ ամիս կա, եւ նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին է, սակայն ՔՊ-ի կողմից մերժված Ալեն Սիմոնյանն ու նրա թիմն արդեն լքել են խորհրդարանը։

Սիմոնյանը հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 2-ն արձակուրդում է լինելու, նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել։ Իսկ ՔՊ վարչության կողմից ընտրված Ռուբեն Ռուբինյանը, դեռ չընտրված, իրեն արդեն ԱԺ նախագահ է զգում, անցնում է կաբինետներով, հրահանգներ տալիս։ Նրանից ավելի ակտիվ է կինը՝ ԱԺ աշխատակից Մարիամ Հաջի-Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երբ ՔՊ վարչությունն Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր