Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակվելուց մի քանի օր անց հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Վուչիչը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասին
Սերբիայում պարտադիր զինվորական ծառայությունը կվերականգնվի 2027 թվականի մարտից. Վուչիչ
Նրա խոսքով՝ այդ քայլը թույլ կտա իրեն հնարավոր ընտրարշավին մասնակցել որպես քաղաքացի, եթե որոշի առաջադրվել Սերբիայի վարչապետի պաշտոնում։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Վուչիչը պատրաստվում է ժամկետից շուտ լքել նախագահի պաշտոնը և ճանապարհ բացել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համար։