00:00:00

Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»

09:00, 10 հուլիս 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։

Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու եւ որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր