Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծով ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Դեպքի վայր են ուղարկվել տեխնիկական խմբեր, որոնք արդեն սկսել են վերականգնման աշխատանքները՝ նպատակ ունենալով երթուղին վերագործարկել «հնարավորինս կարճ ժամկետում»։ Ուղևորների տեղափոխումն իրականացվել է ավտոմոբիլային ճանապարհով։