00:00:00

Ուկրաինան Շվեդիայից կստանա մինչև 32 Gripen կործանիչ

22:52, 08 հուլիս 2026 Աշխարհ

Ուկրաինան Շվեդիայից կստանա մինչև 32 Gripen կործանիչ։ Դրանց մի մասը Կիևը ձեռք կբերի պայմանագրով, իսկ մյուս մասը Ստոկհոլմը կտրամադրի որպես ռազմական աջակցություն։

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ Շվեդական Saab ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ուկրաինային 16 նոր Gripen E կործանիչ մատակարարելու վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 24,6 միլիարդ շվեդական կրոն՝ մոտ 2,54 միլիարդ դոլար։ Պայմանագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցություն։

Բացի այդ, Շվեդիան նախատեսում է իր զինված ուժերի սպառազինությունից Ուկրաինային նվիրաբերել մինչև 16 Gripen C/D կործանիչ։ Առաջին ինքնաթիռների փոխանցումը նախատեսվում է 2027 թվականի սկզբին։ Օգնության փաթեթը ներառելու է նաև սպառազինություն, տեխնիկական սպասարկում, նյութատեխնիկական աջակցություն և ուկրաինացի օդաչուների ու մասնագետների պատրաստում։

Այսպիսով, նոր ինքնաթիռների գնման և Շվեդիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության արդյունքում Ուկրաինան կարող է ստանալ ընդհանուր առմամբ մինչև 32 Gripen կործանիչ։

Gripen կործանիչները նախատեսված են նաև սահմանափակ ենթակառուցվածքներով օդանավակայաններից և ճանապարհային հատվածներից գործելու համար։ Դրանք համեմատաբար արագ են սպասարկվում և կարող են օգտագործել տարբեր տեսակի եվրոպական և ամերիկյան հրթիռներ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր