Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի տակ լինի։
Կիևի և Արևմուտքի Ռուսաստանին սպառնալու քաղաքականությունը ստիպում է ռուսական ուժերին սահմանին ստեղծել բուֆերային գոտի։
Ռուսաստանը և Եվրոպան, ի վերջո, կսկսեն երկխոսություն. հակառակ դեպքում անհնար կլինի ստեղծել անվտանգության ճարտարապետություն մայրցամաքում։
Պատերազմը կավարտվի հաջորդ օրը, եթե Զելենսկին պատասխանատու որոշում կայացնի։
Զելենսկին իշխանության եկավ՝ խոստանալով դադարեցնել պատերազմը։ Նա դեռ կարող է կատարել այդ խոստումը՝ պատասխանատու որոշումներ կայացնելով։
Զելենսկին պետք է դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի շրջաններից և օրինականորեն ճանաչի տեղում ստեղծված իրական իրավիճակը»,-նշել է նա։