00:00:00

Այսօր Կինոյի տանը կայացավ «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը

19:20, 07 հուլիս 2026 Հասարակություն

Այսօր Կինոյի տանը կայացավ «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը,  որին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտներն ու մանկավարժները։

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը մրցույթի հաղթող դպրոցների թվում է։

Այս հաղթանակը մեր ստեղծագործ, նախաձեռնող և տաղանդավոր աշակերտների, նվիրյալ ուսուցիչների և միասնական դպրոցական ընտանիքի համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն է։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացին գաղափարին, աշխատեցին սիրով ու պատասխանատվությամբ և արժանապատվորեն ներկայացրին մեր դպրոցը։

Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների, նոր ստեղծագործական գաղափարների և նոր նվաճումների սկիզբ։

Շնորհավորում ենք մեր ողջ դպրոցական ընտանիքին։ Միասին մենք կարողանում ենք ստեղծել, ոգեշնչել և հաղթել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր