00:00:00

Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա

23:36, 06 հուլիս 2026 Հասարակություն

Երեւանում 2027-2028 թվականների մրցաշրջանից կգործի պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիա, որը «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպի» նախաձեռնությամբ է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նախագիծը կյանքի կկոչվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի իրականացման նպատակով։ Այս որոշումը պայմանավորված է նախաձեռնության բացառիկ մասշտաբով և հայկական ֆուտբոլի զարգացման համար դրա ռազմավարական նշանակությամբ, ինչպես նաև այն փաստով, որ SL Benfica-ի ակադեմիան աշխարհի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներից մեկն է։

«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» իր գործունեությունը կմեկնարկի 4-ից 17 տարեկան շուրջ 1,000 պատանի մարզիկներով։ Ինչպես Պորտուգալիայում գործող «Բենֆիկայի» զարգացման մոդելը, այնպես էլ այս ակադեմիան կընդգրկի պատանի ֆուտբոլիստների զարգացման բոլոր փուլերը։

Ակադեմիան կգործի «Բենֆիկայի» տեխնիկական վերահսկողության ներքո՝ ապահովելով ակումբի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանության, մարզիչների կրթական համակարգի, տաղանդների հայտնաբերման գործընթացների և խաղացողների զարգացման փիլիսոփայության լիարժեք ներդրումը։ Բենֆիկայի մասնագետները կաշխատեն տեղացի մասնագետների հետ մեկ թիմում։

Ֆուտբոլիստների պատրաստումից բացի, նախագիծը հատուկ ուշադրություն կդարձնի նաև տեղացի մարզիչների, տեխնիկական մասնագետների և ֆուտբոլի ոլորտի այլ մասնագետների կրթությանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ նպաստելով Հայաստանի ֆուտբոլային չափանիշների համակողմանի զարգացմանն ու կատարելագործմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր