00:00:00

Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է

21:57, 06 հուլիս 2026 Տնտեսություն

Ռուսաստանը պահպանում է վրացական հապալասի սպառման հիմնական շուկայի կարգավիճակը։ Դրա մասին են վկայում Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության վիճակագրական տվյալները, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Ըստ տվյալների՝ մայիսի 1-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում երկիրն արտահանել է 15,7 միլիոն դոլար արժողությամբ 2,2 հազար տոննա հատապտուղ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 13%-ով (259 տոննայով), իսկ դրա արժեքը՝ 12%-ով (1,7 միլիոն դոլարով)։


Մատակարարումների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը, ուր ուղարկվել է 2 097 տոննա հապալաս՝ ամբողջ արտահանման մոտ 95%-ը։

Հաջորդիվ գալիս են Հայաստանը (44 տոննա), Գերմանիան (30 տոննա) և Արաբական Միացյալ Էմիրությունները (18 տոննա)։

Արտահանման միջին գինը կազմել է 7,1 դոլար՝ մեկ կիլոգրամի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր