00:00:00

5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ

14:37, 04 հուլիս 2026 Հասարակություն

Բնության գրկում հանգիստը կարող է լինել հաճելի և անվտանգ, եթե պահպանեք մի քանի պարզ կանոն, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտորնից։

«Պաշտպանվեք միջատներից և տիզերից

Կրեք երկարաթև, բաց գույնի հագուստ, օգտագործեք միջատավանող (ռեպելենտ) միջոցներ և զբոսանքից հետո զննեք մարմինը։

Խմեք միայն խմելու համար նախատեսված ջուր

Նախընտրեք շշալցված կամ անվտանգ աղբյուրներից ստացված ջուր։ Եթե վստահ չեք ջրի որակին, այն օգտագործելուց առաջ եռացրեք։

Պահպանեք սննդային անվտանգությունը

Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում և մի օգտագործեք երկար ժամանակ արևի տակ մնացած սնունդ։

Պաշտպանվեք արևից

Օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հոգ տարեք շրջակա միջավայրի մասին

Հանգստից հետո հավաքեք աղբը, մի աղտոտեք բնությունը և պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։

Հիշե՛ք՝ անվտանգ հանգիստը սկսվում է պատասխանատու վարքագծից։ Մի քանի պարզ կանոն կօգնեն պահպանել և՛ ձեր առողջությունը, և՛ բնության գեղեցկությունը»,-հայտնում են կենտրոնից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր