Այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն ներկայացրել է քննչական մարմինը։
Աշոտյանի նկատմամբ հետապնդումը փաստաբան Ռուբեն Մելիքյանը քաղաքական է որակում։
«Արմեն Աշոտյանի գործունեությունը սահմանափակելու որևէ իրավական հիմնավորում չկա։ Առաջադրված մեղադրանքն աբսուրդային է»,- դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Նա շեշտեց՝ Աշոտյանը ոչ մի հանցավոր արարք չի կատարել։
«ԲՈՒՀ-ին պատկանող գույքի «վաճառք». Անգամ Քննչականը չի մեղադրում, թե օրինակ՝ պետգույքը վաճառվել է ավելի էժան գնով։ Անգամ այդպիսի մեղադրանք չկա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դատարանից ակնկալիքներին, փաստաբանն ասաց՝ ցանկացած գործով դատարան մուտք գործելիս ակնկալիք լինում է։