00:00:00

1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ՝ նվեր. «Հրապարակ»

09:26, 02 հուլիս 2026 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերից, 2023 թ. հունիսին Երևանի Աջափնյակում առանձնատուն և հողամաս է ստացել նվեր։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314-ը՝ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 1.5 մլն դրամ ամսական։

Հովակիմյանը կառուցում է առանձնատուն և վերցրել է կառուցապատման վարկ, որի մնացորդը 2025 թ. վերջին կազմել է 34 մլն 890 հազար 659 դրամ։ Նա «Հովակիմյաններ Ն.Մ.» ընկերության 100 տոկոս բաժնետերն է և տարվա ընթացքում 1.4 մլն դրամով վաճառել է իր «Նիսսան»-ը։

Տարեվերջին նրա հաշիվներին եղել է 1 մլն 424 հազար 797 դրամ և 6 հազար դոլար, կանխիկ՝ 2 մլն դրամ։ Նրա կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ունեցել է 45 հազար դրամ հաշվում, 120 հազար դրամ ավանդ և «Լուսինե Ռուբիկի Մովսիսյան» ԱՁ-ից ստացել է 100 հազար դրամ եկամուտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր