00:00:00

Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ Զելենսկի

21:28, 01 հուլիս 2026 Աշխարհ

Այսօր շատ զգույշ եղեք, մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարված է պատրաստում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է president.gov.ua-ը։

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Ուկրաինայի կենտրոնական շտաբի գնդապետի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կոնստանտինովկայում ուկրաինական ԱԹՍ-ների կառավարման կետերի ոչնչացման մասին
«Այսօր ամբողջ օրը օդային հարվածներ են եղել Ուկրաինայում։ Ցավոք, կան զոհեր։ Շաբաթը մեկ անգամ, շաբաթը երկու անգամ՝ զանգվածային օդային հարվածներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, տասնյակ հրթիռներ տարբեր տեսակի։

Այսօր կան շատ տհաճ տեղեկություններ, որ պատրաստվում է ևս մեկ նման զանգվածային ռուսական օդային հարված։

Կան հետախուզական տվյալներ, և մեր մամուլի ասուլիսից անմիջապես հետո, մեր զրույցից հետո, ես շատ արագ կվերադառնամ Ուկրաինա իմ թիմի հետ։

Այսօր ես կոչ եմ անում մեր ժողովրդին հատկապես զգույշ լինել, հոգ տանել իրենց, ձեր երեխաների և ձեր ընտանիքների մասին, ապաստան գտնել և ուշադրություն դարձնել օդային հարվածներին»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր