00:00:00

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել աջակցված մահվան մասին օրինագծին

23:07, 30 հունիս 2026 Աշխարհ

Ֆրանսիայի Ազգային ժողովը Սենատի մերժումից հետո կրկին հավանություն է տվել աջակցված մահվան մասին օրինագծին։

Euronews-ի փոխանցմամբ՝ օրինագիծն ընդունվել է 295 կողմ և 232 դեմ ձայներով։ Այն վերաբերում է անբուժելի ծանր հիվանդություններ ունեցող չափահաս անձանց, որոնք գտնվում են հիվանդության առաջադեմ կամ վերջնական փուլում և տառապում են անտանելի ցավերից։

Օրինագծի վերջնական տարբերակով միայն հոգեբանական տառապանքը չի կարող հիմք լինել աջակցված մահվան դիմելու համար։ Բացի այդ, մահաբեր դեղամիջոցը բժշկի կամ բուժքրոջ կողմից կարող է տրվել միայն այն դեպքում, երբ պացիենտն ինքնուրույն չի կարող այն ընդունել։

Օրինագիծը վերաբերում է 18 տարեկանից բարձր Ֆրանսիայի քաղաքացիներին կամ երկրում բնակվող անձանց։ Բժշկական մասնագետների խումբը պետք է հաստատի, որ պացիենտի հիվանդությունն անբուժելի է, գտնվում է առաջադեմ կամ վերջնական փուլում, իսկ դիմումը կատարվում է ազատ կամքով։

Փաստաթուղթը դեռ պետք է վերադարձվի Սենատ։ Եթե խորհրդարանի երկու պալատները կրկին համաձայնության չգան, վերջնական խոսքը կարող է մնալ Ազգային ժողովին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր