00:00:00

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր

10:31, 30 հունիս 2026 Իրավական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր