Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ հնարավոր է իր հրաժարականի մասին հայտարարի արդեն օգոստոսին կամ մինչև սեպտեմբերի սկիզբը, իսկ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ առաջիկա երեք-չորս ամսում։
Վուչիչի խոսքով՝ իր հետագա քաղաքական ծրագրերի մասին որոշումը կհայտարարվի բացահայտ և անակնկալ չի լինի քաղաքացիների համար։ Միաժամանակ, նա չի պատասխանել հարցին՝ արդյոք մտադի՞ր է նախագահի պաշտոնից հեռանալուց հետո առաջադրվել վարչապետի պաշտոնում։
Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Վուչիչը հայտնել էր, որ «մի քանի շաբաթից» կլքի պետության ղեկավարի պաշտոնը և մտադիր է օգնել իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը՝ հաղթանակ տանել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Դրանից առաջ նա հայտարարել էր, որ արտահերթ քվեարկությունը կարող է անցկացվել սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում։