00:00:00

Ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

22:09, 29 հունիս 2026 Հասարակություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին՝ դրանք օգտագործելով քարոզչության և դրամահավաքի համար։ Գուտերեշն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի անդամ պետությունների հակաահաբեկչական գործակալությունների ղեկավարների 4-րդ բարձր մակարդակի համաժողովում ելույթ ունենալիս։

«Բոլոր տեսակի ահաբեկիչները հարմարվում են նոր պայմաններին, և նոր տեխնոլոգիաները հեշտացնում են նրանց հավաքագրումն ու ֆինանսավորումը: Հանցավոր ցանցերը արագացնում են փողի և զենքի հոսքը, այժմ ներառելով նաև մահացու անօդաչու թռչող սարքեր», – ասել է Գուտերեշը։

Նա նաև նշել է, որ հանցագործները օգտագործում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը, թվային հարթակները և անօդաչու թռչող սարքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր