00:00:00

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:03, 29 հունիս 2026 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց, N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները, մասնավորապես՝
– սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,

– սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,
– սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող միջոցների՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
– սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող և լվացվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղների մակերևույթները եղել են անհարթ, ծեփը թափված, չի կանխարգելվել մասնիկների թափվելու հնարավորությունը,
– պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր