00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է տաջիկա-աֆղանական սահմանի անվտանգության իրավիճակին

12:03, 29 հունիս 2026 Հասարակություն

Հունիսի 24-26-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի անձնական հրավերով աշխատանքային այց է կատարել Տաջիկստան։

Այցի ընթացքում Տաալաթբեկ Մասադիկովը ծանոթացել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արտաքին հարավային սահմանի օպերատիվ իրավիճակին, այցելել երեք սահմանապահ ջոկատների տեղամասերում գտնվող սահմանային ուղեկալներ և սահմանային անցակետ։

Նա նաև տեղում ուսումնասիրել է Շուրոաբադի ուղղությամբ՝ լեռնային և դժվարամատչելի տեղանքում կառուցվող սահմանային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը։

Տաջիկստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրոդալի Ռաբջաձոդայի հետ քննարկվել է ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքը, որը միտված է տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր