Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։
Դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փամբակ գետում հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել էր տղամարդու դին։
Փրկարարները որոնում էին երկրորդ անձին։