00:00:00

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակը

22:18, 28 հունիս 2026 Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 31-րդ տարեդարձի առիթով Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Այս մասին նշված է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում:

Կիրակի՝ հունիսի 28-ին, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվել է գոհաբանական աղոթք և Հայրապետական մաղթանք՝ Վեհափառ Հայրապետի առողջության, արևշատության և արդյունավետ ծառայության համար։

Օրվա առիթով քարոզել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը։

Սուրբ Պատարագից հետո Վեհարանի դահլիճում տեղի է ունեցել շնորհավորական հավաք՝ նվիրված Արամ Ա Կաթողիկոսի գահակալության 31-րդ տարեդարձին։

Միաբանության անունից ուղերձ է ընթերցել Դպրեվանքի հսկիչներից Տ. Ազատ վարդապետ Ֆիլիքյանը, որից հետո Վեհափառ Հայրապետը հանդես է եկել օրհնության խոսքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր