Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 770 տոննա ցորեն է ուղարկվել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկի ուղղությամբ ուղարկվել է ցորեն տեղափոխող 11 վագոն, ընդհանուր առմամբ՝ 770 տոննա։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։