Տյումենի մարզում տարեց զույգը դաժանորեն ծեծել է հարևանի երեխային, երբ նրան բռնել են ցանկապատի վրայից կախված ազնվամորի հավաքելու ժամանակ։
Տուժածի մոր խոսքով՝ տղան ընկերոջ հետ զբոսնելիս է եղել տան մոտ, որի ցանկապատից այն կողմ ազնվամորու թփեր են եղել։ Երեխաները սկսել են հատապտուղներ հավաքել, որից հետո հարևանները՝ տարեց զույգը, հարձակվել են երեխայի վրա։
Տղաներից մեկին հաջողվել է փախչել, իսկ մյուսին ծեծել են փայտերով։ Երեխան բազմաթիվ կապտուկներ, քերծվածքներ և հեմատոմաներ է ստացել։
Կինը դիմել է ոստիկանություն։ Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները։